Լրահոս
Աշխարհ
11:52
02.09.22
263

Ներկայացվել է 755 ուղևոր տեղափոխող «Երկնային կետ» ինքնաթիռը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Img default alt hy

Իսպանացի դիզայներ Օսկար Վինալսը ներկայացրել է ապագայի արագընթաց ինքնաթիռի իր պատկերացրած մոդելը։ Այն ստացել է Sky Whale՝ «Երկնային կետ», անվանումը։

Ինքնաթիռը կարող է միաժամանակ 755 ուղևոր տեղավորել։

«Երկնային կետ»-ի միջոցով նախատեսվում է իրականացնել բացառապես հեռավոր չվերթներ։

Ինքնաթիռը կստանա 360 աստիճանով պտտվող շարժիչներ և տուրբիններ, որոնք թույլ կտան նրան գրեթե ուղղահայաց թռչել: Նման տուրբինները նաև թույլ են տալիս արագ շրջել ինքնաթիռը, ինչպես մեքենան:

«Երկնային կետի» չափերն ապշեցնող են. թևերի բացվածքը 88 մետր է, երկարությունը՝ 78 մետր։