Լրահոս
Քաղաքական
14:26
16.09.22
505

Հակառակորդը Ջերմուկի մատույցներից գտնվում է 4,5 կմ հեռավորության վրա. ԳՇ պետ

ՀՀ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ թշնամին մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ։

Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ։ 

Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ըստ ՀՀ Գլխավոր շտաբի պետի

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա, նախկինում եղել է 12 կմ: 

Ադրբեջանցիները Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ մխրճվել են 1.5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ։ Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել: