Լրահոս
Հասարակական
20:19
26.12.25
165

Հ1-ի Ամանորի եթերացանկում կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ

Img default alt hy

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը: Ըստ Հանրայինի կայքում տեղադրված դեկտեմբերի 31-ի եթերացանկի՝ ժամը 22-ի հատվածում ուղերձներ են հղելու նախագահն ու խորհրդարանի խոսնակը, իսկ տարեմուտին՝ 23:40-ին նախատեսված է միայն վարչապետի ուղերձի հեռարձակումը, փոխանցում է Ազատություն-ը։

Նախորդ երկու տարիներին Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը տարեմուտին՝ երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ հեռարձակելու երկարամյա ավանդույթից: Մայր Աթոռին առաջարկվել էր Վեհափառի խոսքը եթեր հեռարձակել ժամը 22-ի հատվածում, Էջնիածինը մերժել էր այս առաջարկը: