Լրահոս
Հասարակական
15:11
14.09.22
102

Գյումրիում՝ «Շիրակ» օդանավակայանի ճանապարհին, Opel-ը վթարի է ենթարկվել, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Երևանյան խճուղուց դեպի «Շիրակ» օդանավակայան տանող ավտոճանապարհին վթարի է ենթարկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։