Լրահոս
Հասարակական
15:45
25.02.23
159

Գյումրիում փրկարարները կանխել են ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը

Img default alt hy

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին՝ ժամը 21:02-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի մոտակայքում գտնվող գազի խողովակի վրա և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ կախվելու միջոցով:

Փրկարարները կանխել են Ա. Կ.-ի (ՌԴ քաղաքացի, ծնված 1999 թ.) ինքնասպանության փորձը:

Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. քաղաքացին տեղափոխվել է Գյումրու ոստիկանության Մուշի բաժին: