Լրահոս
Սպորտ
16:48
15.09.22
104

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը երկրորդն է Ուզբեկստանի մրցաշարում

Img default alt hy

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն առանց պարտության ավարտեց Ուզբեկստանի միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցավ «Ուզբեկստանի նախագահի գավաթի» Շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։

Մրցաշարի 10 խաղերից հետո, վաստակելով 7 միավոր, Հայկը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ ընդամենը կես միավորով զիջելով ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևին։

Հայկը մրցաշարում ունեցավ 4 հաղթանակ, 6 ոչ ոքի արդյունք և չունեցավ պարտություն։