Լրահոս
Միջազգային
13:24
17.06.22
134

Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը

Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում։ Նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Արմեն Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, անդրադարձել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքների ընթացքին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: