-
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս
21:3018.06.26 -
Քաղաքական
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
21:2118.06.26 -
Միջազգային
ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումն Իրանի մերձակայքում կդառնա գործարքի մաս․ Վենս
21:1618.06.26 -
Քաղաքական
Ալիևին «տված խոստումն» անելու համար տարբերակնե՞ր է մտածում Փաշինյանը. «անլուրջ» գործ՝ ի դեմ
21:1218.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ի՞նչ պլան ունի ընդդիմությունը. Սամվել Կարապետյանը փակագծեր է բացում
20:3018.06.26 -
Հասարակական
Արցախցի Արամ Դանիելյանը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին. Գեղամ Մանուկյան
20:2518.06.26 -
Հայաստան
Սա մահվան վկայական էր, կամուրջ չէր. Վանաձորում ապամոնտաժել են աղետաբեր խողովակը
20:1518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանցիների հավաք՝ Երևանի քթի տակ. Նախիջևանում քննարկում են «վերադարձի» հարցերը՝ Ալիևի փողերով
19:4518.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելու արդյունավետ պայքարի համար ընդդիմադիր կոալիցիա է առաջարկում Սամվել Կարապետյանը
19:1518.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանի հարավային շրջաններից. Նեթանյահու
19:0018.06.26 -
Միջազգային
Գործարքը չի նմանվում Թրամփի խոստացած Իրանի «անվերապահ կապիտուլյացիային»․ NYT
18:4818.06.26 -
Քաղաքական
Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ հայտարություն
18:3818.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նախիջևանում հավաքվել են Հայաստան գալ պատրաստվող ադրբեջանցիները. Երևանը լուռ է
18:3018.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական լրատվամիջոցները փորձում են ՌԴ-ին մեղադրել հուշարձանի իբր թե պղծման մեջ․ Զախարովա
17:3318.06.26 -
Քաղաքական
Չի կարող ընտրակաշառք համարվել, երբ փեսան աներոջը քյաբաբի է հրավիրում. Սամվել Կարապետյան
17:0218.06.26 -
Միջազգային
Վիրավորներ, պայթյուններ, չեղարկված թռիչքներ՝ Մոսկվայում. Ուկրաինայի զանգվածային հարձակումը
16:4918.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը տնտեսության մեջ հավասարը չունի. Սամվել Կարապետյանը՝ եղբորորդու մասին
16:4518.06.26 -
Քաղաքական
Լինելով մի քանի երկրի գործակալ՝ առավոտից երեկո գործակալներ է ման գալիս. Սամվել Կարապետյան
16:3718.06.26 -
Տնտեսական
Սուտ են ասում, ներքին կռիվ ա. հայ գյուղացին պնդում է՝ իր ապրանքը բարձր որակ ունի, թող ստուգեն
16:0218.06.26 -
Քաղաքական
«Արհեստականորեն զրկվել ենք խորհրդարանում ներկայացված լինելուց». ԲՀԿ-ն դիմում է Սահմանադրական դատարան
15:3818.06.26 -
Քաղաքական
Ինքը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան
15:2718.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կարող է պառակտում առաջացնել Բրյուսելի գագաթնաժողովում․ FT
14:5418.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը ԵԽ-ին կառաջարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապի գիծ հաստատել․ TASR
14:4518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյանադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի
14:3918.06.26 -
Միջազգային
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ խզում է կապերը ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ
13:3718.06.26 -
Միջազգային
Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
13:1818.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման հայտարարվել է ռազմավարական ուղղություն
13:0918.06.26 -
Հասարակական
13-ամյա աղջկան դեռ որոնում են. «մահաբեր խողովակն» ապամոնտաժում են ողբերգության վայրից
12:4918.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը կրկին ապացուցեց, որ իրավունքից ու իշխանական լիազորություններից ոչ մի գաղափար չունի
12:4518.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ինքնաթիռներից մարդկանց են տարհանել. Մոսկվայի օդանավակայանները չեն աշխատում
12:3018.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայկական օկուպացիոն ուժերը մեր ժողովրդի, մեր քաղաքների հետ. Ալիև
12:2718.06.26 -
Իրավական
Հայաստանում 10 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ ձերբակալվել է 4 անձ
12:1618.06.26 -
Քաղաքական
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
12:0818.06.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր
12:0018.06.26 -
Քաղաքական
Գնացեք, նոր շուկաներին հարմարվեք. Փաշինյանը դեպի ՌԴ արտահանում անել չկարողացող տնտեսվարողներին
11:3018.06.26 -
Միջազգային
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 մլրդ եվրո․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
11:0018.06.26 -
Քաղաքական
Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը․ սա հարձակում է ժողովրդավարության դեմ․ Էլինար Վարդանյան
10:4718.06.26 -
Մամուլի տեսություն
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
09:4618.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»
09:1518.06.26 -
Հասարակական
Երջանկություն բերող նոր ծրագրեր՝ ARGO Realty-ի նոր և ավելի մեծ գրասենյակում
09:0018.06.26 -
Հասարակական
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
00:0518.06.26 -
Հասարակական
Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
23:1717.06.26 -
Քաղաքական
Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
22:5617.06.26 -
Հասարակական
Եվրոպայի հրատապ օգնությունը Հայաստանում սոցիալական բունտը կանխելու համա՞ր է. հայկական «ծանր» բերքը
22:5117.06.26 -
Հասարակական
«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը
22:4317.06.26 -
Իրավական
Դատեք՝ ըստ ճշմարտության. Միքայել սրբազանի վերջին ելույթը՝ վերաքննիչ դատարանում
22:1717.06.26 -
Իրավական
«Հայասատան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանին ևս զրկեցին անձեռնմխելությունից
21:4917.06.26 -
Իրավական
Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում կսկսվի. 22 տարվա մի գործարք են հիշել իրավապահները
21:2617.06.26 -
Հասարակական
ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմ
21:0117.06.26 -
Հասարակական
Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը
20:3617.06.26 -
Հասարակական
Ազգի ճակատագիր են որոշում՝ գողանալով. ԿԸՀ-ի մոտ շարունակում է հացադուլը հայտնի բռնցքամարտիկը
20:1517.06.26 -
Հասարակական
Թաթիկին կպա, հետո շունչս պահած՝ իջա, հանեցի. ինչպե՞ս են գետից հանել 7-ամյա աղջկա մարմինը
19:5617.06.26 -
Հասարակական
Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
19:4817.06.26 -
Իրավական
Իրավաբանության կործանման նոր նշաձող է սահմանում ԿԸՀ-ն. ձերբակալվել է Դավիթ Ղազինյանը
19:1217.06.26 -
Հասարակական
Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին
19:0317.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ջախջախելու սպառնալիքներ է հնչեցնում Փաշինյանը՝ ԿԸՀ աղմկոտ որոշումների ֆոնին
18:3017.06.26 -
Միջազգային
Ռուսաստանին ավելի խիստ պատժելու որոշում են կայացրել G7-ի երկրները. ստորագրել է նաև Թրամփը
18:0617.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան
18:0017.06.26 -
Քաղաքական
1 տարի առաջ այս օրը ասված խոսքից հետո մենք արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին
17:2117.06.26 -
Աշխարհ
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին
17:0917.06.26 -
Իրավական
Ուղիղ I ԿԸՀ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը
15:4917.06.26 -
Զինված ուժեր
Պաշտոնապես մեկնարկել է հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
15:4317.06.26 -
Հասարակական
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
15:1817.06.26 -
Հասարակական
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով
15:0917.06.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
14:3417.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
14:1517.06.26 -
Հասարակական
Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ
13:5617.06.26 -
Հասարակական
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (Տեսանյութ)
13:3717.06.26 -
Հասարակական
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
13:0817.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 7-ամյա աղջնակի մարմինը գտել են. նրա 13-ամյա քրոջը դեռ որոնում են
12:5617.06.26 -
Քաղաքական
Առաջարկում ենք ՀՀ վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին ձևավորել ընդհանուր օրակարգ․ հայտարարություն
12:1617.06.26 -
Քաղաքական
Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան
11:4117.06.26 -
Հասարակական
Վանդալի՞զմ, թե՞ նոր կարգեր՝ Երևանում. հերոսների նկարներն անհետանում են շենքերի պատերից
10:3017.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»
10:0617.06.26 -
Մամուլի տեսություն
Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում. «Իրավունք»
10:0117.06.26 -
Մամուլի տեսություն
Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ»
09:5217.06.26 -
Մամուլի տեսություն
129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. «Ժողովուրդ»
09:3917.06.26 -
Աշխարհ
Էստոնիայում հինգ երեխա է վարակվել սալմոնելոզով ուկրաինական լապշայի պատճառով․ ԶԼՄ
23:4516.06.26 -
Միջազգային
Իրանը սպառնացել է կոշտ պատասխանով, եթե Իսրայելը շարունակի խախտել Լիբանանում հրադադարը
23:3016.06.26 -
Հասարակական
1 զոհ․ 4 վիրավոր․ Արարատի մարզում բախվել են են իրանական համարանիշներով բեռնատարը և «Mercedes»-ը
22:3616.06.26 -
Միջազգային
Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել նավթի շուկայի և բաժնետոմսերի վրա․ Մերց
22:3016.06.26 -
Հասարակական
Տանջվում ենք, հետո քոռ ու փոշման նստում. ռուսական շուկայից զրկված հայ գյուղացին ապրելու խնդիր ունի
22:1516.06.26 -
Հասարակական
7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել են․ այն կվերսկսվի վաղը
22:0016.06.26 -
Քաղաքական
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերյալ գնահատականներ
21:4616.06.26 -
Միջազգային
Բրիջիտ Մակրոնն իր ամուսնու փոխարեն արժանացավ Թրամփի ամուր ձեռքսեղմմանը․ Ֆիլիպո
21:2516.06.26 -
Քաղաքական
Մահացած ծնված երեխա է TRIPP-ը. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մշուշոտ է դարձնում Թրամփի ուղու ճակատագիրը
21:1516.06.26 -
Միջազգային
Լա Մանշում ռուսական ֆրեգատը նախազգուշական կրակոցներ է արձակել. Մեծ Բրիտանիան հետաքննում է դեպքը
21:0916.06.26 -
Հայաստան
Ոտնահարվել է ավելի քան 3000 քաղաքացու ընտրական իրավունքը. Նուբարաշենում ուզո՞ւմ են վերաքվեարկել
21:0016.06.26 -
Քաղաքական
Նոր քրեական գործի մասին որևէ տեղեկություն չունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը
20:3816.06.26
Գրագետ աշխատանքի պարագայում Հայկական կողմը կարող է դիվանագիտական մղձավանջի վերածել Ադրբեջանի վերջին ագրեսիան․ «Լույս»
«Լույս» հիմնադրամը վերլուծություն է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև․
«44-օրյա պատերազմից հետո Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ամենամեծ դիվանագիտական ձախողումը, թերևս, ԵԱՀԿ ՄԽ-ի, հետևաբար նաև վերջինիս տասնամյակների բանակցային ժառանգության մսխումն էր, որը բացի ակնհայտ աշխարհաքաղաքական նախադրյալներից, այնուամենայնիվ, նախ պայմանավորված էր գործող իշխանությունների ապիկար արտաքին քաղաքականությամբ։
ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներից դուրս Ադրբեջանի հետ այլ հարթակներում բանակցությունները՝ հատկապես Արցախին վերաբերվող հարցերի և այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» շուրջ, միտված էին վերջնականապես փակելու ԵԱՀԿ ՄԽ-ի երկարամյա գործունեության էջը՝ դրանից բխող բացասական հետևանքներով։
Ադրբեջանի վերջին ագրեսիան հերթական անգամ ցույց տվեց, որ այդ երկիրը ունակ չէ պահպանելու որևէ պայմանավորվածություն, առավել ևս, եթե դրանց հետևում չի զգացվում գերտերությունների շունչն ու որոշակի վերահսկողությունը։ Վերջին իրադարձությունների կապակցությամբ միջազգային խոշոր դերակատարների արձագանքը ցույց է տալիս, որ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիան բխում է բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից և դրանում շահագրգռված չեն գերտերություններից և ոչ մեկը։ Այս առումով կցանկանայինք ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր իրադարձության վրա․
- Ֆրանսիան նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսման հետ։
- ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում ՌԴ-ին օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությունն ու լծակները՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և ավելի լայն համատեքստում լարվածությունը թուլացնելու նպատակով։ Նա նաև հավելել է․ «Մենք տեսել ենք ադրբեջանական գնդակոծությունների և հայկական ենթակառուցվածքներին հասցված էական վնասի զգալի վկայություններ»։
- ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Դենիս Գոնչարը հայտարարում է, որ Փարիզն ազդանշաններ է ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ղարաբաղյան կարգավորման շուրջ շփումները վերսկսելու պատրաստակամության մասին։
Այս թվում է թե իրարից անկախ, բայց հայ-ադրբեջանական և Արցախյան հակամարտությունների տեսանկյունից հույժ կարևոր հայտարարություններն ու գործողությունները իրականում հայկական դիվանագիտության համար «հակահարձակման» նոր հնարավորություններ են բացում։
• Նախ հարկավոր է օգտագործել ՄԱԿ-ի ԱԽ և այլ կարևոր հարթակները, միջազգային հանրությանը հիմնավորելու համար, որ Ադրբեջանը պատրաստ չէ կյանքի կոչել Հայաստանի հետ որևէ միջազգային պայմանավորվածություն՝ առանց դրա նկատմամբ լուրջ և բազմակողմանի միջազգային վերահսկողության այնպիսի գերտերությունների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան (ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մյուս մշտական անդամները)։ Հետևաբար, այսպես կոչված «խաղաղության» բանակցությունները կարող են արդյունավետ լինել միայն այս դերակատարների համատեղ միջնորդության և երաշխիքների պարագայում։
• Անհրաժեշտ է միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների շրջանում ընկալելի դարձնել այն պարզ ճշմարտությունը, որ հարկավոր է միավորել ՀՀ-Ադրբեջան միջպետական հարաբերությունների և արցախյան հիմնախնդրի կարգավորման օրակարգերը՝ դրանք քննարկելով միասնական փաթեթով։ Կյանքը ցույց տվեց, որ երկու դեպքում էլ առկա է գոյաբանական խնդիր, և առանց Արցախի հիմնախնդրի համապարփակ լուծման, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումն անիրատեսական է, իսկ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան՝ անխուսափելի։
• Պետք է հրաժարվել «խաղաղության համաձայնագրի» շուրջ այլ հարթակներում Ադրբեջանի հետ բանակցություններ վարելուց՝ լինի դա Շանհայի համագործակցության կազմակերպության սպասվող Սամարղանդի գագաթնաժողովի շրջանակներում (որին Հայաստանից բացի մասնակցելու են նաև Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն, Իրանը և այլն), թե ԵՄ հարթակներում (օրինակ Պրահայում Մակրոնի կողմից նախաձեռնված գագաթնաժողովի ժամանակ, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի կեսերին)։
• Հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամենամյա նստաշրջանի մեկնարկը՝ հայկական կողմը կարող է նամակով դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից յուրաքանչյուրին՝ ՄԱԿ-ի ԳԱ հարթակն օգտագործելու համար ԵԱՀԿ ՄԽ-ը վերակենդանացնելու և վերջինիս միջնորդությամբ հայ-ադրբեջանական հանդիպում նախաձեռնելու խնդրանքով, որը միտված կլինի «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցային գործընթացի վերսկսմանը, ինչը խաթարվել է Բաքվի վերջին ագրեսիաի պատճառով։ Եթե նույնիսկ Ադրբեջանը մերժի հանդիպման առաջարկը, ապա միայն հայկական կողմի առանձին հանդիպումը միաժամանակ 3 համանախագահների հետ կարող է շատ կարևոր դիվանագիտական ազդակ դառնալ։
• Առաջարկել համանախագահ երկրներին, որպեսզի վերջիններս համատեղ կամ սեպարատ վերահաստատեն իրենց դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ բանակցային ժառանգության առանցքային կետերի՝ մասնավորապես Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։
• Փորձել վերակենդանացնել սահմանային միջադեպերի վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի դեռ 2016թ-ի պայմանավորվածությունները, որոնք մսխվեցին 2018-2020թթ կոպիտ դիվանագիտական ձախողումների արդյունքում։
Որքանո՞վ է իրատեսական այս հարցում հաջողության հասնելու հեռանկարը
Անշուշտ ԱՄՆ-ՌԴ աշխարհաքաղաքական առճակատման և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պայմաններում շատ դժվար է ՌԴ-ին և ԱՄՆ-ին դրդել դիվանագիտական շփումների և փոխզիջումների, սակայն վերոհիշյալ երեք հայտարարությունները այս հարցում որոշակի հույս են արթնացնում։ Ակնհայտ է, որ կողմերը առնվազն ընդունում են միմյանց դերակատարությունն այս հարցում, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացումը նրանց հնարավորություն կտա վերաթողարկել դիվանագիտական շփումների գոնե այս վերջին խողովակը, ինչը շատ կարևոր է ուկրաինական ճգնաժամը կառավարելու և վերահսկողությունից դուրս չթողնելու տեսանկյունից։
ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացումը ԱՄՆ-ին հնարավորություն կտա վերադառնալ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականություն, ՌԴ-ին հնարավորություն կտա խուսափել այս պահին իր համար անցանկալի ռազմական սրացումներից և պայմանական 2-րդ ռազմաճակատից։ ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, նույնպես շահագրգռված կլինի այս հարցում, քանի որ տարածաշրջանում նոր ռազմական բախումը կարող է էլ ավելի սրել Եվրոպայում առանց այն էլ վատթարացող էներգետիկ ճգնաժամը, հատկապես եթե հաշվի առնենք ԵՄ որոշակի հույսերը՝ կապված ադրբեջանական և միջինասիական էներգակիրների հետ, որոնց մատակարարումը կարող է ընդհատվել՝ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի բռնկման պարագայում։
2016թ-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի նախաձեռնած արկածախնդրությունը վերջինիս համար ավարտվեց դիվանագիտական ֆիասկոյով, որին հաջորդեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները և Ալիևի խոստովանությունն առ այն, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Չնայած, ի տարբերություն 2016թ-ի, այժմ ուժերի հարաբերակցությունը, տարածաշրջանային իրողությունները և աշխարհաքաղաքական իրադրությունը էապես փոխվել են՝ ոչ ի նպաստ հայկական կողմի, սակայն նույնիսկ այս պարագայում հնարավորությունների պատուհան դեռ առկա է, որից չօգտվելը աններելի կլինի։
Իհարկե, որևէ երաշխիք չկա, որ այս գործընթացը 100 տոկոսով հաջողությամբ կպսակվի, առավել ևս գործող իշխանության պարագայում, որը աչքի չի ընկնում արդյունավետ դիվանագիտությամբ և աշխարհաքաղաքական բևեռների միջև հմտորեն խուսանավելու ունակությամբ։ Այսինքն, եթե նույնիսկ առաջարկվող դիվանագիտական կոմբինացիան հաջողությամբ չպսակվի, ապա ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա իշխանությունների ձախողման, այլ ոչ թե գաղափարի սնանկության կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական գործոնների պատճառով։
Ինչևէ, սա ստեղծված իրավիճակում այն սակավաթիվ հնարավորություններից է, որից պետք է կառչել և փորձել գոնե նվազագույն հաղթանակ գրանցել դիվանագիտական ճակատում՝ դյուզն ինչ մեղմելու համար ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդկային և տարածքային անդառնալի կորուստների ցավը»։
-
22:45
18.06.26
Ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը նույնիսկ չի փորձում թաքցնել իր անտարբերությունը․ Նարեկ Մանթաշյան
Կարդալ ավելին
-
22:00
18.06.26
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
Կարդալ ավելին
-
21:21
18.06.26
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
21:12
18.06.26
Ալիևին «տված խոստումն» անելու համար տարբերակնե՞ր է մտածում Փաշինյանը. «անլուրջ» գործ՝ ի դեմ
Կարդալ ավելին