Լրահոս
Հասարակական
20:47
28.09.22
149

«Գրադներով, սնարյադներով խփում էին». բնակիչները վերադառնում են Ջերմուկ, բայց թշնամին «էն սարի հետևն է»

 

Արցախում պատերազմից 2 տարի անց Հայաստանի ամենամեծ առողջարանային քաղաքում զբոսաշրջիկ չկա: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը տեղահանված բնակիչները դեռ միայն մասամբ են վերադարձել, երեխաներին քաղաք բերելու մասին մտածել չեն շտապում: Եթե բնակիչ չեք, Ջերմուկ մտնելու համար հիմա ստիպված եք ստանալ պաշտպանության նախարարության թույլտվությունը: