Լրահոս
Հասարակական
10:15
03.07.25
120

Գողթում բախվել են «Ford Transit»-ը ու բեռնատար «ГАЗель»-ը․ վերջինը կողաշրջվել է

Img default alt hy

Հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գողթ գյուղում բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ռոբերտ Բ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Սամվել Դ․-ի վարած բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահե Մինասյանը և կրտսեր պարեկ Հարութ Հովհաննիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։