Լրահոս
Իրավական
15:47
22.11.24
189

Գլխավոր դատախազը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը: