Լրահոս
Քաղաքական
19:15
29.06.22
118

Գլխավոր դատախազի իշխանական թեկնածուն չի պատասխանում լրագրողների հարցերին

ՔՊ-ականներն այսօր խորհրդարանի արտահերթ նիստում Հայաստանի գլխավոր դատախազ են ընտրել Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին: Նա սեպտեմբերի 15-ին կերդվի նոր պաշտոնում, հենց այդ օրն է ավարտվում գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:

Ամբիոնից ՔՊ-ականների սրտի դատախազը վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում թափանցիկ կաշխատի, մինչև ընտրվելը՝ Ազգային ժողովի միջանցքներում նա խույս է տվել լրագրողների հարցերից: