Լրահոս
Աշխարհ
14:15
11.09.22
288

Գիտնականները Մարս մոլորակի վրա հայտնաբերված փոշուց նոր նյութ են ստացել

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոն նահանգի համալսարանում 3D տպիչի համար նախատեսված նյութ են ստացել մարսյան ռեգոլիթից՝ Մարս մոլորակի վրա հայտնաբերված փոշուց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Applied Ceramic Technology ամսագրում։

Նշվում է, որ նոր նյութը ստացվել է տիտանի խառնուրդից, ինչպես նաև բաղադրության մեջ առկա է արհեստականորեն ստացված մարսյան  ռեգոլիթ  (5-100%)։ Խառնուրդը տաքացվել է մինչև 2000 աստիճան, որից հետո այն քսել են շարժվող հարթակի վրա, ինչը թույլ է տալիս կարգավորեն ձևը և չափսերը։