Լրահոս
Հասարակական
15:58
17.06.22
153

Գիտնականները մարդու ֆոտոռեցեպտորային բջիջներ են փոխպատվաստել մկանը

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

«Ֆոտոռեցեպտորային բջիջների փոխպատվաստումը խոստումնալից միջամտություն է, որն ապագայում կարող է օգնել վերականգնել այն մարդկանց տեսողությունը, որոնք տառապում են կուրություն առաջացնող հիվանդություններով։

Հետազոտողների խումբը՝ Դրեզդենի տեխնիկական համալսարանի ռեգեներատիվ թերապիայի կենտրոնի պրոֆեսոր Մարիուս Ադերի գլխավորությամբ, տեղեկացրել է հերթական մինչկլինիկական ձեռքբերման մասին։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Investigation-ում։

Գիտնականների թիմը ստեղծել է մարդու ֆոտոռեցեպտորային բջիջների մեծ քանակություն ստանալու հուսալի մեթոդ։ Հետազոտողները ցույց են տվել, որ մարդու այդ ֆոտոռեցեպտորները կարող են զանգվածաբար տեղադրվել մկան դեգեներացված ցանցաթաղանթում։

Ներդրվող ֆոտոռեցեպտորները ձեռք են բերել նորմալ ֆոտոռեցեպտորների բնութագրեր և թույլ են տվել վնասված տեսողություն ունեցող մկներին տարբերել ցերեկային լույսը։

Նոր հետազոտությունն առաջընթաց է ֆոտոռեցեպտորների փոխպատվաստման ոլորտում՝ այն պացիենտների համար, որոնք տառապում են կուրություն առաջացնող հիվանդություններով։

«Որքան տեղյակ ենք, առաջին անգամ է հաջողվել հասնել ցանցաթաղանթում պատվաստված ֆոտոռեցեպտորների այսքան մասշտաբային ինտեգրման»,- նշել է Ռեգեներատիվ թերապիայի կենտրոնի պրոֆեսոր, հետազոտական խմբի ղեկավար Մարիուս Ադերը»։