Լրահոս
Քաղաքական
23:04
28.09.22
352

«Գիշեր-ցերեկ» հերթեր՝ Անձնագրերի ու վիզաների վարչության շենքի մոտ

 

Անվերջ թվացող հերթեր են Երևանի Անձնագրերի ու վիզաների վարչության շենքի մոտ: Հարյուրավոր ռուսներ ուզում են Հայաստանի քաղաքացիություն ստանալ: Ուկրաինական պատերազմի հետ սկսված կապույտ անձնագրի տենդը Ռուսաստանում մոբիլիզացիա հայտարարվելուց հետո քրոնիկ է դարձել: