Լրահոս
Քաղաքական
11:30
16.09.22
92

Ղրղզստանը հանդես Է եկել Տաջիկստանի հետ սահմանին իրադրության խաղաղ կարգավորման օգտին

Img default alt hy

Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարներ Ժեենբեկ Կուլուբաևը և Սիրոջիդդին Մուխրիդինը սեպտեմբերի 16-ին բանակցություններ են վարել սահմանի ընդհանուր հատվածի իրադրության շուրջ, որոնց ընթացքում ղրղզական կողմը հայտարարել Է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«2022 թվականի սեպտեմբերի 16-ին Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի միջև կայացել են բանակցություններ պետական սահմանի ղրղզա-տաջիկական  հատվածում իրադրության լուծման շուրջ: Ղրղզական կողմը վերստին նշել Է սահմանին ծագող խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ղրղզական կողմի վարկածով՝  սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել Է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծում Էքի Թաշ, Չիր Դոբո, Կում Մազար, Կուլունդու, Մաքսաթ, Ժանի Ժեր և Օրթո Բոզ բնակավայրերում, ինչպես նաև «Սամարկանդեկ» ուղեկալի գնդակոծում: Բիշքեկը հայտնում Է փոխհրաձգությունների ժամանակ 11 վիրավոր ղրղըզ զինծառայողների մասին: Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել Է սեպտեմբերի 14-ին:

Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում և «գրավել մարտաան դիրքեր»:  Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր Է առել փոխհրաձգություն: Մի քանի ժամ անց զինված բախումեր են տեղի ունեցել նաև Բատկենի մարզի Կակ Սայ և Պասկի Առիք բնակավայրերում: Երեկոյան դեմ փոխհրաձգությունները դադարել են: Ղրղզական կողմը հայտնել Է երկու վիրավոր զինծառայողների և երեք տուժած քաղաքացիական անձանց մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: