Լրահոս
Քաղաքական
11:07
01.07.22
92

Գերմանիայի դաշնային նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Img default alt hy

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: