Լրահոս
Հասարակական
12:50
28.12.25
273

Գեղարքունիքում «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաներում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Սերոբ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan Teana»-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Տարիել Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։