Լրահոս
Հասարակական
23:30
17.06.22
149

«Գան, տիրանան, իրանց ուզած ձևով աշխատացնեն». գործադուլ՝ պոլիկլինիկայում, որի տնօրենին ազատում են աշխատանքից

 

Երևանում բողոքի ակցիա են արել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի բուժաշխատողները: Նրանք անժամկետ գործադուլ են հայտարարել: Աշխատակիցների խոսքով՝ պատճառը քաղաքապետարանի որոշումն է, որով բուժհաստատության տնօրենը ազատվել է աշխատանքից:

Բժիշկները կարծում են, որ քաղաքային իշխանությունը մտադիր է տիրանալ պոլիկլինիկային, կառավարել ուզածի պես: