Լրահոս
Հասարակական
16:48
29.09.22
72

Գագարին գյուղի սկզբնամասում այրվում է 15 հա խոտածածկույթ

Img default alt hy

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի սկզբնամասում այրվում են խոտածածկույթ և թփուտներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 15 հա խոտածածկույթ։