Լրահոս
Միջազգային
15:10
27.09.22
82

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել Է Կիև

Img default alt hy

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այցով ժամանել Է Կիև: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին այդ մասին նա հայտնել Է իր Twitter-ում:

«Ես ուրախ եմ վերադառնալու Կիև»,- գրել Է Կոլոննան լուսանկարի տակ, որտեղ նկարվել Է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էտիեն դը Պոնսենի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի հայտնել Կիևում իր մյուս զրուցակիցների անունները, ինչպես նաև այցի նպատակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: