Լրահոս
Քաղաքական
20:14
28.09.22
350

Հայաստանը՝ Արևմուտքի օգնությանն սպասելիս

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները շարունակում են շփումների ինտենսիվացմամբ՝ ցույց տալ, որ աշխարհաքաղաքական ստեղծված իրադրությունում ավելի շատ հակված են օգնություն սպասել Արևմուտքից, քան Ռուսաստանից: Եվրոպայից, Վաշինգտոնից եկող մեսիջները դրական են: 

Ֆրանսիան պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Հայաստան՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Հայաստան և Ադրբեջան: Իսկ Միացյալ Նահանգների Սենատում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, դատապարտել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը: