Լրահոս
Աշխարհ
15:30
24.02.23
103

Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով

 

Ուկրաինայում պատերազմի տարելիցին Ֆրանսիայի ամենահայտնի ճարտարապետական հուշարձաններից Փարիզի Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով: Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն է կայացրել որոշումը: «Ուկրաինա ներխուժումից մեկ տարի անց Փարիզը հարգանքի տուրք է մատուցում ուկրաինացի ժողովրդի խիզախությանը և համերաշխություն հայտնում»,- այսպիսի հաղորդագրություն է տարածել քաղաքապետարանի պաշտոնական թվիթերյան էջը: