Լրահոս
Միջազգային
19:08
24.12.25
198

Եվրոպան մոտենում է պատերազմին. Օրբան

Img default alt hy

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արդեն հաջորդ տարի Եվրոպայում կարող է պատերազմ սկսվել, և «դա չի կարելի բացառել»։

Նրա խոսքով՝ այսօր Եվրոպայում կրկին ձևավորվել է երկու ճամբար՝ պատերազմի կողմնակիցներ և խաղաղության կողմնակիցներ, և այս պահին առավելությունը առաջինների կողմն է։

«Մենք մոտեցել ենք պատերազմին։ Անցյալ շաբաթ Բրյուսելում մեզ հաջողվեց միայն դանդաղեցնել դեպի պատերազմ գնացող ընթացքը։ Կային մարդիկ, ովքեր ցանկանում էին արագացնել այդ գործընթացը մինչև գերարագության, բայց մենք կարողացանք կանգնեցնել նրանց։ Սակայն գործընթացը չի կանգնել. մենք միայն խոչընդոտել ենք դրա արագացմանը», — հայտարարել է Օրբանը։