Լրահոս
Տնտեսական
12:45
11.09.22
116

Եվրամիությունը նվազեցրել է ստորգետնյա պահեստարաններ գազ մղելու տեմպերը

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը սեպտեմբերին կրճատել է ստորգետնյա պահեստարաններ գազի մղման ծավալները, ըստ նախնական տվյալների, ամսական՝ 13,5%-ով։

Ընդհանուր առմամբ, եվրոպական ստորգետնյա պահեստարաններում այժմ կա 90 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ընդհանուր լցվածությունը հասել է 83,27 տոկոսի, օրական ավելանալով 0,28 տոկոսային կետով։

Աշնան սկզբից ի վեր մի քանի օր ավելի շատ գազ է դուրս բերվել պահեստարաններից, քան մղվել է Բելգիայում, Դանիայում և Լեհաստանում։ Ջեռուցման սեզոնը սովորաբար սկսվում է հոկտեմբերի կեսերից, սակայն անցյալ տարի այն սկսվել է նոյեմբերին:

Գազի պահեստները սովորաբար ապահովում են ձմռանը Եվրոպայում սպառվող «կապույտ վառելիքի» 25-30%-ը, հաղորդում է Եվրահանձնաժողովը: