Լրահոս
Միջազգային
05:10
15.09.22
97

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է Կիև իր ժամանման մասին

Img default alt hy

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել Է Կիև իր ժամանման մասին՝ տնտեսական մերձեցման և ԵՄ-ի անդամակցման շուրջ բանակցությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 15-ին նա գրել Է Twitter -ում:

«Ես Կիևում եմ երրորդ այցով,- գրել Է նա:- (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիի և վարչապետ (Դենիս) Շմիգալի հետ կքննարկեմ, թե ինչպես շարունակել աահովել մեր տնտեսությունների և ժողովուրդների մերձեցումը, մինչ Ուկրաինան շարժվում Է դեպի ԵՄ-ի անդամակցություն»,- գրել Է նա: Սեպտեմբերի 14-ին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովի ղեկավարն Ուկրաինային խոստացել Է լիակատար տնտեսական և ֆինանսական օժանդակություն և աջակցություն ԵՄ-ի անդամակցության գործընթացում:

Նա նաև հայտնել Է, որ ԵՄ-ն մտադիր Է ընդլայնել Ուկրաինայից Էլեկտրականության գնումները, ինչն առաձնահատուկ նշանակություն ունի ԵՄ-ի Էներգետիկական ճգնաժամի պայմաններում: Նրա խոսքով՝ 2022 թվականի սկզբից Կիևը Բրյուսելից ստացել Է 19 միլիարդ եվրո՝ ռազմական, տնտեսական, ֆինանսական և հումանիտար օգնության տեսքով:

Այդ գումարի մեջ չի մտնում այն օգնությունը, որը ԵՄ-ի երկրներն Ուկրաինա են ուղարկել երկկողմ հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: