Լրահոս
Քաղաքական
12:54
03.07.25
364

Եթե Քըրքորյանը և Ազնավուրը ողջ լինեին ու աջակցեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ նրանք էլ կհայտնվեին այս կարգավիճակում․ պատգամավոր

Img default alt hy

Այսօր եթե Քըրք Քըրքորյանը և Շառլ Ազնավուրը ողջ լինեին և աջակցեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ նրանք էլ կհայտնվեին այս կարգավիճակում։ Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նկատի ունենալով Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադառնալով ներկա և նախկին ՔՊ-ականների վեճին՝ նշեց․ «Ամենավառ երազներում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ Հովիկ Աղազարյանի և ձեր մեջտեղը։ Ձեր գործընկերն ա, ճանապարհ ունեք անցած՝ ամոթ ա, չի կարելի»։