Լրահոս
Իրավական
22:50
01.09.22
92

«Էս մարդուն կալանավորել, նշանակում է բանակի ողնաշարը կոտրել». Արզումանյանին 2-րդ մեղադրանքն է առաջադրվել

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել:

Այսօր Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ պատերազմի ընթացքում ռազմավարական «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար: Ռազմական փորձագետի համոզմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունը պարզապես քավության նոխազ է դարձրել Արզումանյանին: