Լրահոս
Քաղաքական
23:34
22.11.24
351

Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզում եմ և գրիչով խազեր քաշում էդ մեքենաների վրա. սա կացնային մոտեցում է. Փաշինյան

Img default alt hy

Ես կառավարության դռնփակ մասում ասեցի, որ նաև 2018 թվականից ես ունեմ հանձնարարական՝ զբաղվել այդ գործով, և ունեմ զեկույցներ, որ այդ խնդիրը լուծվել է, լուծվում է: Ինձ թվում էր, թե մենք այդ հարցերը էականորեն, շատ ծանրակշիռ ձևով լուծել ենք, եթե ոչ 100%-ով, գոնե 60-70%-ով, բայց բայց իրականությունը մի փոքր այլ է: Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ծառայողական մեքենաների թիվը կրճատելու իր խոստմանը:

«Ես հասկանում էի, որ այդ հարցում, ինչպես շատ հարցերում, կացնային մոտեցումը կարող է ուղղակի բազմաթիվ խնդիրներ առաջացնել՝ կազմակերպչական, աշխատանքային և այլն: Եվ ես երեկ մեր գործընկերներին ասեցի՝ քանի որ այս ժամանակը և հանձնարարականը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված և խորքային ձևով լուծելու համար, հիմա ես ամենայն հարգանքով այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով։

Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակները ուզում եմ և առավոտ էլ էի դրանով զբաղված, և ուղղակի այսպես գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա: Սա կացնային մոտեցում է, և ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված կացինով պետք է կտրել»,-ասաց նա: