Լրահոս
Իրավական
22:52
28.06.22
439

Երևանում ոստիկանության բաժնի պետը, օպերգծով տեղակալն ու քրեականի պետը տեղափոխվել են դատարան. Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ ժամանել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Աջափնյակի դատարան, որտեղ տեղի են ունենալու դռնփակ դատական նիստեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները միջնորդություն են ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության 3 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ պաշտոնյաներից մեկը հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնի պետ է, մյուսը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, մյուսն էլ՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

Եթե դատարանը բավարարի հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների միջնորդությունը, բարձրաստիճան ոստիկանները տեղափոխվելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտ»:

Նախաքննության շահերից ելնելով, դատարան բերված բարձրաստիճան ոստիկանների տվյալներն ու դեպքի որոշ հանգամանքներ չենք հրապարակում: