Լրահոս
Հասարակական
11:21
20.06.22
109

Երևանում Opel-ի 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում դուրս է եկել հանդիպակաց և բախվել Hyundai-ին

Img default alt hy

Հունիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում 31-ամյա Գարիկ Սահակյանն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 25-ամյա Ալբերտ Ամուլիկյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենային, այնուհետև մասամբ հայտնվել գաջի շինանյութի խանութ-սրահի տարածքում՝ վերջիններիս պատճառելով  նյութական վնաս։  

Ինչպես հայտնում է «Shamshyan.com-ը», տուժածներ չկան։  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. Opel-ի վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։