Լրահոս
Հասարակական
10:48
29.12.25
751

Երևանում կասկադյորական ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է

Img default alt hy

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Shamshyan.com-ը  ռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի մասին։ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով էլ «Toyota»-ն մասամբ հայտնվել էր կայանված «Tesla»-ի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, պարզվել է, որ «Range Rover»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Աշոտ Միրումյանը։ 

Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Շամշյանի տեղեկություններով՝ Միրումյանի հայրը Վախթանգ Միրումյանն է, ով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալն էր։ Նրան վերջերս ձերբակալել էր Հակակոռուպցիոն կոմիտեն: