Լրահոս
Հասարակական
21:30
03.07.25
241

Երևանում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. մոտոցիլկավարը տեղափոխվել է հիվանանոց

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 3-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և առանց համարանիշի մոտոցիկլը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Nissan Rogue»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։