Լրահոս
Հասարակական
10:15
21.11.24
249

Երևանում բախվել են կանչով հրդեհի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու Lexus-ը

Img default alt hy

Նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա և Կուրղինյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Սերժիկ Գ.-ի վարած՝ Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի շտապօգնության և 19-ամյա Համբարձում Թ.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան կանչով մեկնում էր հրդեհի վայր։