Լրահոս
Հասարակական
17:10
19.06.22
365

Երևանում բախվել են Hayasa մոտոցիկլետն ու Opel-ը. 2 ծանր վիրավորների կյանքը հնարավոր է եղել փրկել

Img default alt hy

Այսօր մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40–ի սահմաններում Արցախի փողոցի 24/54 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Արթուր Ջ.-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլետը և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Դավիթ Պ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Արթուր Ջ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Հրաչ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Դեպքի փաստով Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: