Լրահոս
Հայաստան
12:15
01.07.22
99

Երևանում բարդու ծառը ընկել և վնասել է շենքի տանիքը

Img default alt hy

Հունիսի 30-ին՝ ժամը 22։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան 8 շենքի մոտակայքում բարդու ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով շենքի տանիքը և գազատար խողովակը։

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: