Լրահոս
Հասարակական
20:58
17.06.22
1 128

Երևանում 56-ամյա տղամարդը կասկածվում է իր խորթ՝ 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Img default alt hy

Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 15-ին տվյալ ոստիկանության վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստով։

Անչափահասների գործերով բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ աղջկա մոր ներկայիս 56-ամյա ամուսինը իրենց տանը երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են տվյալ բաժնի հետաքննության բաժանմունք, իսկ երեխան սովորում է Երևանում հայտնի կրթահամալիրներից մեկում: