Լրահոս
Հայաստան
11:50
19.06.22
248

Երևանի Սվաճյան փողոցում ավտոմեքենա է այրվել

Img default alt hy

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 19-ին, ժամը 07։26-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սվաճյան փողոցի «Ագորա» սուպերմարկետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Պարզվել է, որ Սվաճյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում այրվում է «BYD» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Հ․ Գ․)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07։38-ին, մարվել՝ 07։47-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։