Լրահոս
Հասարակական
23:30
14.09.22
147

Երևանի Արտաշատի խճուղում այրվել են լոլիկի տնկիներ

Img default alt hy

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 15/1 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:

Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ (Ա)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:13-ին, մարվել՝ սեպտեմբերի 14-ին ժամը 18։05-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 4 ջրատար։ Փրկարարներն իրականացնում են հերթապահություն։