Լրահոս
Հասարակական
20:55
19.06.22
161

Երեք երեխայի մայրը փորձել է ինքնասպանութուն գործել սոցիալական խնդիրների պատճառով

Img default alt hy

Երևանում 33-ամյա կինը փորձել է ինքնասպանություն գործել։

«Shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայողներին քաղաքացին հայտնել է, որ մի կին անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել:

Ծառայողներին հաջողվել է կնոջը մեծ դժվարությամբ վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր: Լրատվամիջոցին կնոջ ազգականները հայտնել են, որ նա 33 տարեկան է, երեք երեխայի մայր,և սոցիալական խնդիրներից դրդված, փորձել է ինքնասպան լինել։