Լրահոս
Տարածաշրջան
14:34
03.07.25
541

Էրդողանը Ստեփանակերտ է մեկնում

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ հուլիսի 4-ին կայցելի Ադրբեջան։ Թուրքական TRT Haber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Նշվում է, որ նա Ստեփանակերտում մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։

Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։

Ինչպես հայտնել է Ֆահրեթթին Ալթունը՝ Էրդողանը հանդիպումներ է ունենալու մասնակից երկիրների ղեկավարների հետ։