Լրահոս
Միջազգային
23:43
01.09.22
142

Էրդողանը սպառնում է ՆԱՏՕ-ին ու հիշեցնում Հունաստանին «անցյալի դասերը»

Թուրք-հունական հակամարտության ֆոնին՝ կարծես թե սրվում են ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները:

Ռեջեփ Էրդողանը նորից խոսել է սեփական պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու մասին այն բանից հետո, երբ Աթենքի ճնշման ներքո ՆԱՏՕ-ն հեռացրել է Թուրքիային ուղղված շնորհավորական թվիթը՝ 100 տարի առաջ Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակի առիթով: