Լրահոս
Քաղաքական
12:54
23.02.23
91

«Երբ ձեռք բերենք գազի փականի վերաբերյալ ապացույցներ, նորից կդիմենք Հաագայի դատարան». Փաշինյան

«Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի  Լաչինի միջանցքը բացելու համար»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ խոսելով Արդարադատության միջազգային դատարանի՝  որոշումների քաղաքական ազդեցությունից: 

Օրինակ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը: Ըստ Փաշինյանի՝ ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել Ադրբեջանի իշխանության կոչ-պահանջը «ակտիվիստներին»՝ բացել Լաչինի միջանցքը: Հաագայի միջազգային դատարանը երեկ Հայաստանի երեք պահանջներից միայն այս մեկն է բավարարել, մերժել է Ադրբեջանի բոլոր պահանջները: