Լրահոս
Շոու բիզնես
17:30
19.06.22
224

Էմբեր Հերդը մտավախություն ունի, որ Ջոնի Դեփը նոր հայց կներկայացնի իր դեմ

Img default alt hy

Էմբեր Հերդն ասել է, որ վախենում է Ջոնի Դեփի հերթական հայցից։ Նա մտավախություն ունի, որ նախկին ամուսինը կարող է կրկին մեղադրել իրեն զրպարտության մեջ։ «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է NBC-ին տված հարցազրույցում։

«Ես սովորական էի համարում, որ պետք է իրավունք ունենամ խոսել ոչ միայն իմ ապրածի, այլև այն մասին, ինչը լավ գիտեմ»,- նշել է դերասանուհին։ Հարցին, թե նա վախենում է, որ Դեփը կարող է կրկին դիմել դատարան, Հերդը խոստովանել է.

«Ես սարսափում եմ [այդ մտքից]»։

Չնայած իր պարտությանն ու երդվյալ ատենակալների որոշմանը, Էմբերը պնդում է, որ ինքը վստահ է իր ցուցմունքներում:

Ավելի վաղ Ջոնի Դեփի փաստաբանները հայտնել են, որ դերասանը մտադիր է ներել պարտքը, որը Հերդը, դատարանի վճռով, պարտավոր է վճարել նախկին ամուսնուն։