Լրահոս
Տնտեսական
16:52
14.09.22
77

ԵՄ-ում գազի գները տասնապատիկ աճել են մինչ համավարակը եղած շրջանի համեմատությամբ. ԵՀ

Img default alt hy

Եվրամիության երկրներում գազի գները 10 անգամ ավելացել են այն մակարդակի համեմատությամբ, որը գոյություն ուներ մինչև համավարակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով Միության վիճակի մասին ամենամյա ծրագրային ճառով: Հեռարձակումը վարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Գազի գներն ավելի քան 10 անգամ աճել են մինչ համավարակը եղած շրջանի համեմատությամբ: Բայց եվրոպացիները խիզախորեն են պատասխանում այս իրադրությանը»,- ասել Է ֆոն դեր Լյայենը:

«Անցյալ տարի ռուսական գազը կազմում Էր մեր ներմուծման 40 տոկոսը: Այսօր այդ թիվը նվազել Է մինչև 9 տոկոս: Ի հավելումն կլիմայական ճգնաժամը լրջորեն ճնշում Է մեր հաշիվների վրա: Տապի ալիքները մեծացնում են Էներգիայի պահանջարկը: Երաշտները հարվածում են հիդրո- և ատոմային Էլեկտրակայաններին»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը