Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:52
14.09.22
86

ԵՄ-ն մտադիր Է զգալիորեն ավելացնել Էլեկտրականության ներմուծումն Ուկրաինայից. ԵՀ ղեկավար

Img default alt hy

Եվրամիությունը մտադիր Է Էապես ավելացնել Էլեկտրականության ներմուծումն Ուկրաինայից՝ Միության միասնական շուկա պարզեցված մուտքի և Ուկրաինայի կապի գործարկուների համար ռոումինգի վերացման փոխարեն:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է  Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով ԵՄ-ի վիճակի մասին՝ իր ամենամյա ծրագրային ճառով: «Մարտին մենք Ուկրաինան հաջողությամբ միացրեցինք մեր միասնական Էներգացանցին:

Դա պլանավորվել Էր 2024 թվականին, իսկ մենք դա արեցինք երկու շաբաթում,- ասել Է նա։

Եվ այսօր Ուկրաինան Էլեկտրականություն Է մատակարարում Եվրամիությանը: Ես կցանկանայի Էապես ավելացնել այդ դրական առևտրական փոխանակումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: