Լրահոս
Միջազգային
15:52
14.09.22
113

ԵՄ-ն և ԱՄՆ-ը կկազմակերպեն հանդիպում Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում ինդուստրիայի զարգացման շուրջ

Img default alt hy

Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ մտադիր Է կազմակերպել խորհրդաժողով Յոթի խմբի (G7) երկրների մասնակցությամբ` Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում ներդրումային ռազմավարության քննարկման համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով Եվրամիության վիճակի մասին՝ իր ամենամյա ծրագրային ճառով: «Մենք կմիավորվենք ԱՄՆ-ից և Յոթի խմբի (G7) երկրներից մեր բարեկամների հետ՝ ապահովելու համար այդ պլանների կատարումը: Այդ առանչությամբ մենք ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կհրավիրենք ղեկավարների հանդիպում՝ այդ ներդրումների համար նախագծերը վերանայելու և կենսագործելու համար»,-  ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: