Լրահոս
Միջազգային
12:07
28.09.22
243

ԵՀ-ն կառաջադրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների առաջարկություններ

Img default alt hy

Եվրահանձնաժողովը (ԵՀ) սեպտեմբերի 28-ին կանցկացնի ճեպազրույց Եվրամիության երկրների ներկայացուցիչների համար, որտեղ կհայտնի առաջարկություններ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ, ինչպես նաև կառաջարկի սահմանել ռուսական նավթի գների առավելակետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց և դիվանագետների:

Հրատարակության տվյալնեով՝ ճեպազրույցը կսկսվի 14:30-ին (Երևանի ժամանակով 16:30-ին):

Եվրամիությունը կարող Է դիմել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցների մեղմացման՝ փաստորեն վերացնելով ռուսական պարարտանյութերի, ցեմենտի և «այլ արտադրանքի» փոխադրումների արգելքը, հայտնում Է թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Եվրամիությունն այս զիջումներին դիմում Է, որպեսզի Հունաստանը, Կիպրոսը և Մալթան հավանություն տան լցանավերով ռուսական նավթի փոխադրման սահմանափակումների սահմանմանը: Այդ մեղմացումները կոչված են հանդես գալու փոխհատուցումների դերով այն երկրների համար, որոնք ապավինում են փոխադրումների ոլորտի շահույթին, նշում Է Politico-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: