Լրահոս
Հասարակական
21:11
17.06.22
328

Եղեգնաձորի տներից մեկի բակում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

Img default alt hy

Այսօր՝ ժամը 18։01-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի տներից մեկի պատշգամբի տակ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: