Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:45
24.02.23
97

ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանցի «բնապահպաններին» գործակալներ է անվանել Լիլիթ Գալստյանը

 

Լաչինի միջանցքը փակած կեղծ «էկոակտիվիստներին» Ադրբեջանի իշխանությունների գործակալներ է անվանել մեր խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը եվրոպացի պատվիրակներին հորդորել է չկենտրոնանալ միայն ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում առաջացած խնդիրների վրա և աչքաթող անել այլ տարածաշրջաններում ապրող մարդկանց իրավունքների ոտնահարումները: